Լուսնի վրա հայտնաբերվել է այլմոլորակայինի ուրվանկար (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Google-ի արբանյակային քարտեզի օգտատերերը Լուսնի մակերեսին հայտնաբերել են այլմոլորակայինի ուրվանկար հիշեցնող պատկեր: Համապատասխան տեսանյութը YouTube-ում մոտ 1  շաբաթում 507 հազար դիտում է ունեցել:

Տարօրինակ պատկերը հիշեցնում է կանգնած հումանոիդի. գրել է Mirror-ը:

«Կարծես, ինձ հաջողվել է Լուսնի վրայի կյանքը պատկերել»,- գրել է տեսանյութի հեղինակը:

Օգտատերերն այս տեսանյութում պատկերվածի վերաբերյալ տարբեր վարկածներ են առաջ քաշել: Ըստ մեկնաբանություններից մեկի՝ պատկերը «ձնեմարդի տիեզերական տարբերակն է կամ ահռելի շինություն»:




Լրահոս