Նուբարաշենում գտնվող մթերային խանութում հրդեհ է բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 30-ին, ժամը 00:31-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նուբարաշեն 11-րդ փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում գտնվող մթերային խանութում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:47-ին, մարվել՝ 01:05-ին:

Այրվել է մթերային խանութի փայտյա առաստաղը՝ 20 քմ և գույքը՝ ամբողջությամբ (1 սառնարան, 2 սառցախցիկ, պարենային ապրանքներ, խմիչքներ, բանջարեղեն)։




Լրահոս