Կարմիր աքաղաղին եւ կրակի տարերքին 2018թ. կփոխարինի դեղին հողե շունը: Դա ոչ միայն շրջադարձային կփոխի առանձին մարդկանց կյանքը, այլ նաեւ, ընդհանուր առմամբ, ներհայաստանյան քաղաքական իրավիճակը: Շունը պարզ արարած չէ: Նրա հավատարմության մեջ վտանգ է թաքնված եւ հաջողություն կբերի միայն նրանց, ովքեր ներդաշնակություն եւ խաղաղություն են սիրում, ովքեր արժանի են հարգանքի եւ վստահության, ովքեր օգնում են մյուսներին: 2018թ. տիրակալը տանել չի կարողանա նրանց, ովքեր խաբում եւ ստում են:
Այդպիսի հատկություններ ունեցողներին հեշտ չի լինի 2018-ին: Շունն առանձնանում է պատասխանատվությամբ եւ հետեւողականությամբ: Նա չի սիրում դավաճաններին: Եւ այս առումով հետաքրքիր է, թե հայրենի պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին ինչ ապագա է սպասվում եկող տարում: Ավանդույթը չխախտելով` «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Հայաստանի քաղաքական եւ պաշտոնական էլիտայի մի քանի ներկայացուցիչների ապագան՝ ըստ հորոսկոպի նշանների:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան
Աքաղաղի տարին քաղաքականությունից երես թեքած Ծառուկյանին ստիպեց վերադառնալ եւ շարունակել կիսատ թողած գործը: Իհարկե, հիասթափություններ շատ եղան, բայց մեծ հաշվով ասել, որ ձախողված տարի էր, այդպես չէ: Իսկ ինչ է սպասվում 2018-ի շան տարում: Արդարամիտ, իր իդեալների կրող աղեղնավորը եւ հավատարիմ շունը միասին ունակ են փրկել աշխարհը:
Գալիք տարում փորձեք չգերագնահատել սեփական ուժերը: Խոստումներ շատ կլսեք, այդ թվում եւ ամենաբարձր էշելոններից, բայց ոչ բոլորին է պետք լուրջ վերաբերվել: Սովորեք մեղմ նայել փոխզիջումներին. Ձեզ կհաջողվի շատ հիասթափություններից խուսափել, եթե կարողանաք կտրուկ չլինել:
Շարունակելի…
Քաղաքական ու պաշտոնական գործիչների ապագան «գուշակեց» Թագուհի Թովմասյանը