
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը զրուցել է ֆուտբոլիստների հետ: Ֆրանսիացի մասնագետը խաղացողների հետ խոսել է մոտ 45 րոպե,- հաղորդում է AS-ը:
Զրույցի ընթացքում Զիդանը փորձել է հասցնել ֆուտբոլիստներին, որ նա սպասում է նրանց արձագանքին վերջին անհաջողությունների հարցով: Ընդհանուր առմամբ նրանք դրական են արձագանքել ֆրանսիացու խոսքերին:
Սակայն որոշ երիտասարդ ֆուտբոլիստներ նրան ասել են հետևյալը. «Մեզ մոտ չեն խաղում նրանք, ովքեր մյուսներից լավ են մարզվում»: