ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՄՈԴԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Մեդվեդեւի հանդիպումից հետո հայտարարվեց, որ 2011-ին գազի սակագինը նույնը կմնա, ինչ 2010-ին: Բայց շատ չանցած «Գազպրոմ»-ը հայտարարեց, որ հարցը դեռ բանակցվում է:  ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ նույնիսկ չիմանալով, թե «Գազպրոմ»-ն ինչ հայտարարություն է անելու, իրենք անմիջապես նախագահների` փետրվարի 25-ի հանդիպումից հետո արդեն հայտարարել էին: Այսինքն` եթե նույնիսկ Սերժ Սարգսյանին ինչ-որ ձեւով հաջողվել է ինչ-որ բանի հասնել, ապա դա ժամանակավոր է. «Եվ գիտե՞ք` հիմնական վտանգը որտեղ է, երբ դու գնում ես ու ռուսների մոտ ասում ես, որ իմ վիճակը դժվար է,  գինը մի՛ թանկացրու, ռուսներն էլ ո՛չ կույր են, ո՛չ էլ խուլ, նրանք ասում են` ես սահմանի վրա տալիս եմ 180 դոլարով, բայց դու քո ժողովրդին 360 դոլարով ես ծախում, իսկ ժողովուրդը առնում է, ուրեմն դու ռեսուրս ունես, ուրեմն ես քեզ 200-ով կտամ, դու էլ էլի 360-ով բա՛ց թող: Դու քո ժողովրդի համար մի՛ թանկացրու: Դրա համար «Գազպրոմ»-ի պատասխանատուներն ասում են, որ պայմանավորվածությունը այն մասին է, որ  Հայաստանի սպառողի համար գինը չի բարձրանա, բայց մենք չենք ասել, որ Հայաստանի համար չի բարձրանալու»,-բացատրեց Վահան Հովհաննիսանը: Այսինքն` հարցն այն չէ, թե ինչ կպամանավորվեն նախագահները, հարցն այն է, թե երկրի ներսում «քանիսով կծախեն սպառողին»:Հաշվի առնելով, որ Մոլդովան ունի մոտավորապես այնքան տարածք եւ բնակչություն, ինչ Հայաստանը, դաշնակցական պատգամավորն առաջարկում է գնալ մոլդովական մոդելով, որը, ի դեպ,  նախկինում 193 դոլարով սահման մտնող գազի համար հիմա վճարելու է 230, սակայն երկրի ներսում գազն արժե 312 դոլար:




Լրահոս