ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. 2 օր առաջ ինձ կանգնեցրեց  ճանապարհային ոստիկանությունը եւ ասաց` խմած ես:  Ասի` չէ, ա՛յ ախպեր: Ասեց` նստի՛ մեր մեքենան, նստա կապիտանի  կողքը, մինչեւ երկու բառ կխոսայի, էն մեկը ավտոս տարավ, ո՞ւր, ա՛յ ցավդ տանեմ: Սենց իրավունք կա՞: Բա որ ավտոն վնասի, փչացնի, ո՞վ ա պատասխան տալու: Ստեփան Իսկանդարյան, 46 տարեկանՊԱՏԱՍԽԱՆ. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին»  ՀՀ օրենքի 18.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերի համաձայն, եթե վարորդը տրանսպորտային միջոցը վարում է ոչ սթափ վիճակում, ճանապարհային երթեւեկությունը կարգավորողը պարտավոր է, տրանսպորտային միջոցը բերման ենթարկելով պահպանվող հատուկ տարածք, դնել արգելանքի տակ: Բերման ենթարկումն իրենից ներկայացնում է տրանսպորտային միջոցի օգտագործումը դադարեցնելու ժամանակավոր հարկադիր միջոց, որը ներառում է (վարչական իրավախախտման հայտնաբերման տեղում արգելանքի տակ դնելու պատճառը վերացնելու անհնարինության դեպքում) վերջինիս տեղափոխումը հատուկ տարածք: Տրանսպորտային միջոցը բերման ենթարկելու եւ արգելանքի տակ դնելու հիմքերի առկայության դեպքում իրավասու պաշտոնատար անձն անհրաժեշտ գործողություններ է իրականացնում վարորդին տրանսպորտային միջոցի վարումից սույն օրենքի 24.1-րդ հոդվածով սահմանված կարգով հեռացնելու եւ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման ենթարկելու ուղղությամբ: Տրանսպորտային միջոցի տեղափոխումը հատուկ տարածք իրականացնում է իրավասու պաշտոնատար անձն ինքը կամ մեկ այլ տրանսպորտային միջոցի օգնությամբ: Ինչ վերաբերում է տրանսպորտային միջոցը վնասելուն, ապա դրա հետեւանքների համար պատասխանատվության հարցը կարգավորվում է քաղաքացիական իրավունքի նորմերով՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով:ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն` ճանապարհային ոստիկաններն իրավունք ունեն վարորդի մեքենան տանել` այդ երեւույթին տարբեր անվանումներ տալով: Բայց եթե ճանապարհին փչացրին, որեւէ մեկը պատասխանատու չէ: Վարորդը պիտի դիմի դատարան: Շատ լավ օրենք է, բրավո՛ Մարգար Օհանյան, որ որեւէ քայլ չի անում իր ոլորտը կանոնակարգող օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել կառավարություն, որից հետո էլ, համապատասխանաբար, ԱԺ:




Լրահոս