«Նառա′ ջան, դուխով, մի հատ էլ սրանց գնդակահարի, պրծի». Սեյրան Սարոյանը գոտեպնդել է Նաիրա Զոհրաբյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» խմբակցության օրենսդրական 2 նախաձեռնությունների մերժումը ցույց է տալիս, որ խորհրդարանական մեծամասնությունը թքած ունի իր իսկ տարփողած պառլամենտարիզմի վրա: «Էսօրվա թանկացումների պատասխանատուն դուք եք: Պոպուլիստներն էլ եք դուք, դեմագոգներն էլ»,- հայտարարել Նաիրա Զոհրաբյանը:

ArmLur.am-ի թղթակիցը լսել է` ինչպես է տեղից արձագանքում սրան ԱԺ ՀՀԿ խմբակցության գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը: Վերջինս կես կատակ-կես լուրջ գործընկերոջը գոտեպնդել է. «Նառա′ ջան, դուխով, մի հատ էլ սրանց գնդակահարի, պրծի»:




Լրահոս