ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանցի աղջիկը երիտասարդ տղաներին դրդել է ավազակային հարձակման.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի փետրվարի 24-ին Արտաշատում ավազակային հարձակում էր կատարվել։ Տուժողը դիմել էր դեպքի հաջորդ օրը։

Երկու երիտասարդները մոտեցել էին տղային, անհիմն վիճել նրա հետ, երկուսից մեկն այդ ընթացքում տուժողի պարանոցից պոկել էր շղթան` պատճառելով 2 միլիոն դրամի վնաս։

Տուժողն ասել էր, որ նրանց չի ճանաչել, առաջին անգամ է տեսել։ Տեղի ոստիկանները ուսումնասիրել են դեպքը և եզրակացրել, որ հարձակում իրականացնողները Արտաշատից չեն։ Պարզել են, որ կասկածյալները տուժողին հետևել են Երևան քաղաքից։ Հանցագործությունը նախապես կազմակերպված է եղել։

Խմբի անդամներից են 26 տարեկան Ամալյա Կարապետյանը, 22 տարեկան Սերգեյ Ադամյանը, որոնք բնակվում են Երևանում, և Մարտունիում բնակվող 29-ամյա Սամվել Մկրտչյանը։




Լրահոս