«Զվարթնոց» օդանավակայանն արմատապես կփոխվի. հին շենքը քանդվելու է. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը քննարկման է ներկայացրել «Զվարթնոց» միջազգային եւ Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018-2022 թվականների մաստեր պլանի նախագիծը:

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքն ամբողջությամբ քանդվելու է: Նոր պլանով նախատեսվում է կառամատույցի ծածկի նորացում, վազքուղու վերանորոգման աշխատանքներ, օպտիկամանրաթելային սենսորներ կանցկացվեն ցանկապատի վրայով եւ կկարողանան հայտնաբերել ցանկացած ներթափանցման փորձ: Ըստ պլանի՝ ուղեւորահոսքի կանխատեսվող աճի եւ նոր վազքուղու համար ներդրումների պահանջին համապատասխան կավելանա կառամատույցի եւ օդանավերի կայանատեղերի վերանայման պահանջը: Բնականաբար, հսկայական ներդրումներ են արվելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս