«Գուգլ» արեք ու կտեսնեք. Արմեն Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիդիան Արմենիա» ընկերության հետ իր անունը կապելու պատմությունը հերթական սխալ ձեւակերպված կամ սուտ լուրերից մեկն է։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնին առաջադրված Արմեն Սարգսյանը։

«Ես եւ իմ ընտանիքի որեւէ անդամ երբեք այդ ընկերության բաժնետեր չենք եղել, չենք լինելու եւ չենք: Սա պարզ հստակ ձեւակերպում է։ «Լիդիան» ընկերության կամ Ամուլսարի պատմության հետ վերջին անգամ շփվել եմ հինգ տարի առաջ: «Լիդիան»-ը Կանադայում գրանցված բաց, թափանցիկ աշխատող ընկերություն է: Կանադան՝ լինելով լավագույն տարածքներից մեկը, որտեղ լեռնաարդյունաբերությունը լավ կազմակերպված է, հստակ են բաժնետերերի անունները, կարող են «գուգլ» անել ու կտեսնեն՝ արդյոք ես կամ ինձ հետ կապված որեւէ մեկը բաժնետեր եղել են, թե ոչ: Պատասխանը լինելու է՝ ոչ»,- ասել է թեկնածուն:




Լրահոս