Փաստաբանների բողոքը տեղ հասավ. դատական տուգանքը կհանվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական սանկցիաների շարքից հանվել են դատական տուգանքի վերաբերյալ կարգավորումները և այդ հարցը մենք կկարգավորնեք շատ շուտով։ Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` հավելելով, որ նմանատիպ միջոցները, իհարկե, կոշտ միջոցներ են, և հնարավոր է` կարիք լինի լրացուցիչ մեխանիզմներ ներդնելու։

Հիշեցնենք՝ այս նախագիծն առաջացրել էր փաստաբանների դժգոհությունը, քանի որ Դատական նոր օրենսգրքով դատավորն անմիջապես կարող է պատժել փաստաբանին՝ տուգանելով նրան 100 հազար դրամով: Գործող օրենքով դատավորը փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելու համար դիմում է Փաստաբանների պալատի խորհրդրին, որը կարող է որոշել պատժել կամ չպատժել փաստաբանին:




Լրահոս