ՊՊԾ-ն ու վարչապետը. նոր հրահանգող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական պահպանության ծառայությանը տրվելու է նոր կարգավիճակ` որպես վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը այս մասին որոշման նախագիծ է մշակել, որն էլ առաջիկայում կներկայացնի կառավարությանը:

Բացի այս, նախագծով հստակեցվել են հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց պետական պահպանություն տրամադրելու կարգն ու պայմանները, ամրագրվել են ՊՊԾ ծառայողների ծառայության պայմանները, կարգը եւ ծառայության իրականացման հետ կապված այլ հարցեր: Ըստ էության` պետական պահպանության ծառայողները կենթարկվեն վարչապետին: Ասել է թե վարչապետը կլինի նրանց հրահանգողը:




Լրահոս