ՀՀ ոստիկանության նախկին պետ, ԱԺ ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանը խնդիր չի տեսնում, որ ապրիլից ոստիկանությունը, ԱԱԾ-ն եւ մի շարք այլ կառույցներ անցնելու են վարչապետի ենթակայության տակ: ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով այդ փոփոխությունների հարցին` նա նշեց.
«Եթե կիսանախագահականից անցել ենք խորհրդարանական համակարգի, խորհրդարանական կառավարում պետք է լինի, ինչ-որ մեկին պետք է այդ լիազորությունները տրվի, որ նա կարողանա երկիրը կառավարել և այդ որոշումը կայացնել: Դրա մեջ որևիցէ տարօրինակ բան չկա»,- նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: