Հարց քաղաքացիներից` ի՞նչն է հիմք հանդիսանում` կացության կարգավիճակ ձեռք բերելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ի՞նչն է հիմք հանդիսանում` կացության կարգավիճակ ձեռք բերելու համար: Ի՞նչ կարգով կարելի է բողոքարկել կարգավիճակ ստանալու դիմումի մերժման դեպքում:

Նարինե Հովհաննիսյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Օտարերկրացին կարող է կացության կարգավիճակ չստանալ հետեւյալ դեպքերում`
գ նա արտաքսվել է Հայաստանի Հանրապետության տարածքից կամ նախկինում զրկվել է կացության կարգավիճակից (եւ եթե արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշումից անցել է 3 տարուց պակաս ժամկետ), գ նա դատապարտվել է ՀՀ-ում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար, գ գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա ցանկանում է վնաս պատճառել ՀՀ պետական անվտանգությանը, սահմանադրական կարգին, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն, մարդկանց առեւտուր եւ այլն, գ նա տառապում է վարակիչ հիվանդությամբ, որը սպառնում է բնակչության առողջությանը, գ կացության կարգավիճակ ստանալու համար նա ներկայացրել է կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր:
Օտարերկրացին կարող է բողոքարկել մերժման դիմումը դատական կարգով` բացառությամբ հատուկ կացության կարգավիճակի, կացության կարգավիճակ ստանալու կամ երկարաձգելու համար ներկայացված դիմումի:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ կացության կարգավիճակ տալը մերժելու դեպքում օտարերկրացին մեկ տարի հետո կրկին կարող է դիմել կացության կարգավիճակ ստանալու համար:




Լրահոս