Հարց քաղաքացիներից` պոլիոմելիտի դեմ լրացուցիչ պատվաստումների նպատակը ո՞րն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ Հայաստանում պոլիոմելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ են կատարվում: Խնդրում եմ ասեք` լրացուցիչ պատվաստումների նպատակը ո՞րն է:

Էմիլիա Նահապետյան (32 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաժողովում ընդունվեց «Պոլիոմիելիտի արմատական վերացման» 2013-2018թթ. գլոբալ ռազմավարական ծրագիրը, որի համաձայն նախատեսվում է մինչեւ 2020թ. ապահովել «Աշխարհն առանց պոլիոմիելիտի» կարգավիճակը: Սույն ծրագրի հիմնական ռազմավարական ուղղություններն են`
գ բերանային եռավալենտ պոլիոմիելիտի պատվաստանութի փոխարինում երկվալենտով; մինչեւ 2018թ. պոլիոմիելիտի կենդանի պատվաստանյութի կիրառման աստիճանաբար դադարեցում` այն աստիճանաբար փոխարինելով պոլիոմիելիտի ինակտիվացված պատվաստանյութով; պատվաստումների ազգային օրացույցում առնվազն մեկ դեղաչափ պոլիոմիելիտի ինակտիվացված պատվաստանյութի ներդրում` մինչեւ 2016.թ վերջը:

Կենդանի, թուլացված բերանային պոլիոմիելիտի պատվաստանյութ կիրառող երկրներում, այդ թվում` ՀՀ-ում, պոլիոմիելիտի եռավալենտ պատվաստանյութի փոխարինումը երկվալենտով նախատեսված էր 2016թ. ապրիլի 1-15-ն ընկած ժամանակամիջոցում: Սակայն մինչ պոլիոմիելիտի 2-րդ տիպ պարունակող պատվաստանյութի լրիվ դադարեցումը, անհրաժեշտ է ապահովել 2-րդ տիպի նկատմամբ լիարժեք պաշտպանություն 2-6 տարեկան երեխաների շրջանում լրացուցիչ մեկ դեղաչափ կենդանի թուլացված պատվաստանյութով, քանի որ նշված տարիքային խմբի համար 6 տարեկանում նախատեսված 2-րդ տիպի դեմ պլանային պատվաստումը դադարեցումից հետո բաց է մնում:

ՀՀ առողջապահության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ պատվաստանյութերի հաջորդական դեղաչափերի միջեւ առնվազը պետք է պահել մեկ ամիս: Ի դեպ, պոլիոմելիտի պատվաստանյութը գրեթե հակացուցումներ չունի: Բոլոր պատվաստանյութերի դեպքում բարձր ջերմությունը, քթահոսությունը հակացուցված է: Պոլիոմելիտի պատվաստման պարագայում քթահոսությունն առանց ջերմության հակացուցում չէ:




Լրահոս