Honor բրենդը, որ սմարթֆոնների շուկայի առաջատարն է ինտերնետ-բրենդերի շարքում, ազդարարում է երկու կրկնակի տեսախցիկներով սարքավորված Honor 9 Lite-ի վաճառքի սկիզբը Հայաստանում:
Բավական գրավիչ գնով նորույթը փոխառել է բրենդի ամենահայտնի մոդելներից մեկի՝ ֆլագման հանդիսացող Honor 9-ի դիզայնը, իսկ միջուկը ստացել է մի շարք ֆունկցիոնալ առավելություններ, որոնց թվում՝ երկու կրկնակի տեսախցիկ և հեշտ կառավարվող FullView HD էկրան: 2017 թվականին Չինաստանում ինտերնետ սեգմենտի սմարթֆոնների շարքում Honor-ը առաջին տեղ է դուրս եկել վաճառքի քանակով, ինչպես նաև գերազանց արդյունքներ ցույց տվել «սև ուրբաթի» ժամանակ մի շարք տարածաշրջաններում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում և այլուր:
Չինական շուկայում ներդրված՝ բիզնեսի տեսանկյունից հաջողված մոդելը կիրառելով գլոբալ շուկայում՝ Honor-ն իր առջև հավակնոտ նպատակ է դնում մինչև 2020 թվականը հայտնվել աշխարհում հայտնի սմարթֆոնների խոշորագույն բրենդերի հնգյակում: Նման հայտարարություն է արել Honor-ի նախագահ Ջորջ Չժաոն այս տարվա հունվարին CES 2018 միջազգային համաժողովի ընթացքում:
«2018 թվականին մենք պլանավորում ենք ուժեղացնել Honor բրենդի առաջխաղացումը ԱՊՀ երկրներում, և այդ առումով՝ Հայաստանը մեզ համար առաջնահերթ երկրներից մեկն է: Մենք գիտենք, որ հայաստանյան գնորդները չեն ցանկանում ամիսներով սպասել խանութներում սմարթֆոնների հայտնվելուն: Մենք համոզված ենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ- ի հետ մեր համատեղ ջանքերի շնորհիվ այս տարի Երևանի և մյուս բնակավայրերի բնակիչները սմարթֆոններ կստանան նույնքան շուտ, որքան Ռուսաստանում՝ միջազգային թողարկումներից անմիջապես հետո», – ասել է Օու Իվեյը՝ Ռուսաստանում Huawei Consumer Business Group-ի նախագահը:
«Honor-ը ճիշտ որոշում է կայացրել՝ ՎիվաՍել-ՄՏՍ- ին ընտրելով որպես Honor բրենդի կողմից թողարկվող արտադրանքի վաճառքով զբաղվող բացառիկ գործընկեր՝ ներառյալ Honor 9 Lite մոդելն ու դրան հաջորդող նոր մոդելների շարքը: Մենք հանդիսանում ենք առաջատարը ոչ միայն նորարարությունների, ցանցի և բաժանորդների բազայի, այլև՝ ինտերնետ ծառայությունների մատակարարման առումներով, ու այս ոլորտում մենք արձանագրում ենք ինտերնետ օգտագործողների թվի և ինտերնետ թրաֆիկի ծավալի կայուն աճ: Ավելին, ՎիվաՍել-ՄՏՍ- ն օպերատորների շարքում առաջինն է նաև մանրածախ վաճառքի ծավալներով: Մեր սպասարկման կենտրոնների ընդարձակ ցանցը թույլ կտա առավել լայնորեն ներկայացնել Honor բրենդի նորարարական և սպառողի համար գրավիչ առաջարկները Հայաստանի շուկայում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ- ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Երկու կրկնակի տեսախցիկ՝ հաջող լուսանկարների և սելֆիների համար
Միշտ չէ, որ ֆրոնտալ տեսախցիկը որակով, լուծաչափով և ֆունկցիաներով զիջում է հիմնականին: Ի տարբերություն այլ մոդելների՝ Honor 9 Lite-ն ունի 13 ՄՊ և 2 ՄՊ մոդուլներից բաղկացած երկու կրկնակի տեսախցիկ, ինչը հնարավորություն է տալիս ստանալու որակյալ նկարներ՝ գտնվելով օբյեկտիվի ցանկացած կողմում: Լրացուցիչ մոդուլը պատասխանատու է բնականություն հաղորդող բոկե էֆեկտի համար, որը, հետին պլանը զրկելով հստակությունից, ավելի արտահայտիչ է դարձնում լուսանկարները: Դիմանկարների որակի բարձրացման ֆիլտրներն ընտրվում են դեմքերի մշակման առավել բնական և որակյալ տարբերակներ ստանալու համար:
Ֆրոնտալ տեսախցիկը ստացել է նաև ժեստերով կառավարման ֆունկցիա, որը հնարավորություն է տալիս սելֆի անել ավելի հարմար դիրքով: Փականակը գործի դնելու համար բավական է ձեռքը թափահարել կադրում և երկու վայրկյան անց տեսախցիկը կնկարի:
Ֆլագման մոդելի հնարավորությունները՝ մատչելի գնով
Honor 9 Lite-ը ստացել է 5,65 անկյունագծով և 1080×2160 լուծաչափով FullView էկրան, որն ավելի մեծ հարմարավետություն է ապահովում 21:9 կադրի ձևաչափով կինոֆիլմեր դիտելիս, ինտերնետում տեղեկություններ փնտրելիս և կարդալիս:
Սմարթֆոնը կառուցված է Kirin 659 8-միջուկանի պրոցեսորի հիման վրա՝ պատրաստված 16 նմ տեխնոլոգիական պրոցեսով և ապահովված Mali-T830 գրաֆիկական մոդուլով: 3 ԳԲ օպերատիվ հիշողությունը ապահովում է մեծ հնարավորություններ ունեցող հավելվածների օգտագործումը և բազմաֆունկցիոնալ ռեժիմների աշխատանքը:
Ներկառուցված 32 ԳԲ մարտկոցը և մինչև 256 ԳԲ ծավալով հիշողության քարտը հնարավորություն են տալիս պահպանելու անսահմանափակ ծավալով լուսանկարներ, երաժշտություն և տեսագրություններ: Սմարթֆոնն աշխատում է մի շարք թարմացումներ ստացած Android Oreo նորագույն օպերացիոն համակարգով և EMUI 8.0 ֆիրմային ինտերֆեյսով, որոնք ապահովում են օգտագործման առավելագույն հարմարավետություն, արագացնում են հավելվածների աշխատանքը և նվազեցնում էներգասպառումը՝ ի հաշիվ ռեսուրսների խելամիտ բաշխման:
Honor 9 Lite մոդելն արտադրվում է գունային երեք տարբերակով՝ կեսգիշերային սև, շափյուղագույն կապույտ և սառցե մոխրագույն: Հայաստանում Honor 9 Lite-ի վաճառքը մեկնարկում է փետրվարի 14–ին: Նախնական պատվերներն արդեն ընդունվում են: Սմարթֆոնը հնարավոր կլինի ձեռք բերել 127 900 դրամով ՎիվաՍել-ՄՏՍ- ի սպասարկման կենտրոններում, ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ:
Honor բրենդի մասին Honor-ը Huawei ընկերության սմարթֆոնների առաջատար բրենդերից է:
Սկզբում Honor անվանումը ստացել է 2011 թվականին թողարկված Huawei սմարթֆոնների մոդելներից մեկը: 2013 թվականի վերջին որոշում
է ընդունվել Honor- ը վերածել ինքնուրույն բրենդի: Համաձայն «For the Brave» (Համարձակների համար) կարգախոսի՝ Honor-ը ստեղծվել է երիտասարդական լսարանի համար, որը հետևում է վերջին տեխնոլոգիական տենդենցներին: Իր հերթին Honor-ը ակտիվ երիտասարդներին
առաջարկում է առաջատար մշակումներ և նորագույն լուծումներ:
Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել http://shop.huawei.ru կայքում, ինչպես նաև Facebook, Vkontakte և Instagram
սոցիալական ցանցերում: Huawei Consumer Business Group-ի մասին Huawei–ի արտադրատեսակներն ու ծառայությունները հասանելի են ավելի քան 170 երկրներում և օգտագործվում են երկրագնդի բնակչության 1/3-ի կողմից, ինչի շնորհիվ 2016 թվականին Huawei-ն մտել է ամբողջ աշխարհի սմարթֆոն արտադրողների առաջատար եռյակի մեջ:
Ընկերությունը բացել է 15 գիտահետազոտական կենտրոն այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ը, Գերմանիան, Շվեդիան, Ռուսաստանը,
Հնդկաստանն ու Չինաստանը: Huawei Consumer BG–ը Huawei ընկերության բիզնես-ստորաբաժանումներից մեկն է, որը զբաղվում է սմարթֆոնների, նոթբուքերի և պլանշետների, ձեռքի էլեկտրոնիկայի, շարժական լայնաշերտ հասանելիության սարքավորումների, տան համար առաջարկվող լուծումների, ինչպես նաև ամպային ծառայությունների մշակումով և արտադրությամբ: Huawei–ի գլոբալ ցանցի առավելությունը, ամբողջ աշխարհում աշխատանքային գործունեության ծավալը և զարգացած գործընկերային ցանցը կառուցված են հեռահաղորդակցության ոլորտում 20-ամյա աշխատանքային փորձի հիման վրա:
Huawei Consumer BG-ի նպատակն է ապահովել սպառողներին նորագույն տեխնոլոգիական նվաճումներով: Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել http://shop.huawei.ru կայքում, ինչպես նաև Facebook, вКонтакте, YouTube, OK, Instagram и Twitter սոցիալական ցանցերում: ՎիվաՍել-ՄՏՍ- ի մասին ՎիվաՍել-ՄՏՍ- ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում:
Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ- ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ- ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ- ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով:
Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
* * *
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում:
2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com