ՀՀ Շիրակի մարզի Նոր Կյանքի գյուղապետարանը համայնքային բյուջեի հաշվին ընթացիկ տարվա համար մտադիր է «գունեղ գնումներ» կատարել:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ գյուղապետարանը նախատեսում է համայնքային միջոցներից գումար հատկացնել, օրինակ` ցուլերի խնամքի ծառայությունների համար՝ 120 հազար դրամ:
Գնումների պլանի մեջ գյուղապետարանի աշխատողները չեն մոռացել նաեւ պատին ամրացվող օրացույցների մասին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միայն երեք հատ օրացույցի համար ծախսվելու է 10 հազար 800 դրամ: Թե ինչո՞ւ գյուղապետարանում չեն բավարարվել ամենասովորական՝ 200 կամ 500 դրամ արժողության օրացույցներով, այլ՝ որոշել են գնել 3600 դրամանոց օրացույցները, մեղմ ասած հասակնալի չէ: Համենայն դեպս, կարելի էր տնտեսել, եւ այդ գումարը մեկ այլ նպատակի տրամադրել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: