Ինչու են Մարգարայի գյուղապետարանի աշխատանքները դադարեցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Արմավիրի մարզի Մարգարայի գյուղապետարանի աշխատանքները տեւական ժամանակ է, ինչ պարալիզացված են: Պատճառն այն է, որ համայնքի ավագանու անդամները հրաժարականի դիմում են ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նրացից Ռազմիկ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցված են, քանի որ վերջինս ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում:

Այս պատճառով օգոստոսի 30-ից սկսած անհնար է դարձել Մարգարա համայնքի ավագանու նիստերի հետագա անցկացումը: Ըստ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության` ավագանու անդամների թվաքանակը նվազել է օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելիի չափով. ավագանու յոթ անդամից մնացել են երեքը: Մեզ հայտնի դարձավ, որ նախարարությունը առաջարկում է համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն անցկացնել 2019 թվականի փետրվարի 17-ին:




Լրահոս