Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտեմ Ասատրյանը փորձարկումներ է անում հաշմանդամների վրա. ինչու է փակվում 25 տարվա հիմնարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հաշմանդամներին պետության կողմից տրամադրվող պրոթեզների խնդրին անդրադարձել էինք, երբ մի քանի տասնյակ հաշմանդամներ հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ՝ դժգոհելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գործունեությունից: Նրա կայացրած որոշման արդյունքում հաշմանդամներին տարիներ շարունակ պրոթեզներ տված ընկերությունը կանգնած է փակման վտանգի առջեւ, փոխարենը դաշտ են մտել անփորձ ՍՊԸ-ներ, որոնք պետք է փորձարկումներ անեն հաշմանդամների վրա:

Հիշեցնենք, որ հայտարարված մրցույթի արդյունքում 3 ընկերություն է հաղթել եւ պետք է իրականացնեն Հայաստանում ապրող հաշմանդամների պրոթեզավորում ու սպասարկում: Ընկերություններից մեկը դաշտի հնաբնակներից է` գերմանական պրոթեզավորման ոլորտում հայտնի ««Ինտեօրթո» պրոթեզավորման գերմանական կենտրոն» ՍՊԸ-ն, որը 28 տարի է` սպասարկում է հաշմանդամներին: Այս ընկերության հետ մրցակցության մեջ է մտել «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն, որի ղեկավարը Մարինե Սարգսյանն է, եւ «Սատար» ընկերությունը, որի ղեկավարը Հունան Հունանյանն է:

«Ժողովուրդ» օրաթերթը վերոնշյալ ընկերությունների տնօրեններից փորձեց պարզել, թե ինչո՞ւ չեն սպասարկում հաշմանադամներին, եւ հաղթած ընկերությունները իրականում ինչ կապ ունեն նախարար Արտեմ Ասատրյանի հետ:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան, Էդգար Բաղդասարյան




Լրահոս