
ՀՀ պաշտպանության նախարարության եւ մատակարար ընկերությունների ջրերը մի առվով չեն հոսում: Մեկը մյուսի հետեւից ընդդեմ ՊՆ-ի կամ ՊՆ գնահատող հանձնաժողովի դատարան են դիմում մատակարար ընկերությունները:
«Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու նման փաստերի: Երեկ էլ տեղեկացանք, որ հունվարի 30-ին դեղամիջոցների առեւտրով զբաղվող «Թեոֆարմա» ՍՊԸ-ն դիմել է Երեւան քաղաքի դատարան եւ պահանջում է, որ դատարանը ստիպի նախարարությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով նախաձեռնված պաշտոնական ընթացակարգն անվավեր ճանաչի:
Այլ կերպ ասած` ՊՆ հանձնաժողովն այս ընկերությանը «սեւ ցուցակ» է գցել` զրկելով դեղամիջոցներ մատակարարելու իրավունքից: Ու հիմա նրանք փորձում են պայքարել դատարանում: