«Տեր-Պետրոսյանի բոլոր սակարկությունները հուշում են, որ մինչեւ ամբողջական իշխանությանը տիրանալը, ստիպված են հետաձգել երկիրը կործանելու իրենց ծրագրի իրագործումը»:Գագիկ Մելիքյան «Հայոց աշխարհ»Գագիկ Մելիքյանն ու նրա կուսակից ընկերները 3 տարի պնդում էին, որ Տեր-Պետրոսյանն ուզում է կործանել երկիրը, որպեսզի տիրանա իշխանությանը: Սակայն տեսնելով, որ այդ ընթացքում երկիրը կործանվում է հենց ՀՀԿ ջանքերով, որոշել են փոխել «պլաստինկան»` ըստ որի Տեր-Պետրոսյանը պահանջում է երկրում նորմալ սոցիալ-տնտեսական պայմաններ ապահովել, որպեսզի դրանից հետո «կործանելու» բան ունենա: Դե, մեր «հայրենասեր» կառավարությունն էլ ոչ մի քայլ չի անում երկրի տնտեսությունը վերականգնելու համար, քանի որ տեղեկացված է, որ հենց դա արվի, Տեր-Պետրոսյանը վերջ կտա «սակարկություններին ու կիրականացնի երկիրը կործանելու իր ծրագիրը»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ