ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ է անում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը այն երեւույթի դեմ, որ գյուղացու սերմացուները անպտուղ չլինեն: Ինչ ցանում ենք, չի աճում:Մխիթար Գրիգորյան, 67 տարեկան, Վայոց ՁորՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը սերմերի որակի ստուգման եւ պետական սորտափորձարկման միջոցառումների ծրագիր է անցկացնում: 2009 թվականին այդ ծրագրի համար ՀՀ պետբյուջեն տրամադրել է 36,1 մլն դրամ, 2010 թվականին` 46,3 մլն դրամ: Այդ ծրագրով բուսաբուծության կայուն զարգացման տեսակետից կարեւորագույն միջոցառումներից մեկը բույսերի նոր սորտերի փորձարկումների եւ դրանց արդյունքների հիման վրա արտադրության մեջ լավագույն սորտերի ներդրման կազմակերպումն է: Այդ աշխատանքները շարունակվում են եւ համապետական մասշտաբով ապահովում հայրենական եւ արտերկրների սելեկցիոն կենտրոնների կողմից բուծված արդյունավետ սորտերի օգտագործման եւ այդ նվաճումների իրավական պաշտպանության խնդիրների լուծումը: Այս ծրագրի իրագործումը հնարավորություն է ընձեռում կանխել գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային ցածր որակ ունեցող սերմերի եւ տնկանյութի օգտագործումը եւ ապահովել կոնդիցիոն սերմերի վերարտադրություն:      ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, լավ է, որ գյուղատնտեսության նախարարությունն ինչ-որ բան անում է, նույնիսկ դրա համար տարեկան ՀՀ պետբյուջեն 30-ից մինչեւ 50 մլն դրամ է հատկացնում: Բայց վատ եւ նույնիսկ ցավալի է, որ գյուղացին դա չի տեսնում ու չի զգում:




Լրահոս