ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թե ով քանի կետանոց պահանջ է ներկայացրել իշխանություններին, եւ ինչպես կարձագանքեն. ես իշխանական բուրգի այն տեղում չեմ եւ Նաստրադամուսը չեմ, որ գուշակություններ անեմ»:Ռուբեն Գեւորգյան 1in.amԽնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանին սատարելու հայտարարությունից հետո  ոչ միայն  Ռուբեն Գեւորգյանը, այլեւ   «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդհանրապես այլեւս   իշխանական բուրգի այն տեղում չեն, որ որեւէ  կարեւոր  խնդրի սեփական տեսանկյունից արձագանքելու  իրավունք ունենան: Նրանք «կողքից» վայելում են իշխանությունը այնքան ժամանակ, քանի դեռ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հերթական անգամ չեն բախվել միմյանց ինչ-որ խնդրի կապակցությամբ: Բայց վերադառնալով «Նաստրադամուսի թեմային»` նշենք, որ ԲՀԿ-ն լռում է այնքան ժամանակ, մինչեւ անձամբ Գագիկ Ծառուկյանը կոնկրետ հրահանգ է ստանում որեւէ հարցի կապակցությամբ դիրքորոշում հայտնել:




Լրահոս