Անիմաստ արտահերթ նիստ. ի՞նչ է անելու «Ելք» խմբակցությունը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ տեղի է ունենալու արտահերթ նիստ, որը կայանալու է նրանց եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների ստորագրությունների շնորհիվ: Իսկ արտահերթ նիստի նպատակն էլ «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախագիծն է, որի միջոցով ընդդիմադիրները ցանկանում են վերադառնալ նախկին դրույքաչափերին, ինչն էլ նրանց խոսքով, հնարավորություն կտա խուսափել թանկացումներից: Եվ չնայած ՀՀԿ խմբակցությունը հայտարարել է, որ իրենք այսօր մասնակցելու են գործընկեր խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստին` այդպես ապահովելով քվորում, սակայն նաեւ արդեն իսկ հայտարարել են, որ այդ նիստը ոչինչ չի փոխելու, եւ ընդդիմադիրների առաջարկները չեն ընդունվելու: Հետաքրքիր է՝ ինչ է անելու այդքանից հետո «Ելք» խմբակցությունը. կրկին փողոց դուրս կգա՞, թե՞ կդիմի այլ միջոցների:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս