Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը դեռեւս անցած տարվա մարտ ամսից դժգոհում է համատիրությունների աշխատանքից եւ համապատասխան գերատեսչություններին հանձնարարություններ տալիս: Բայց այդպես էլ այս խնդիրը ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ ՀՀ մարզային քաղաքներում լուծում չի ստանում:
Այս դեպքում հարց է առաջանում` ինչի համար են համատիրությունները, եթե չեն կարողանում իրենց գործառույթները պատշաճ կարգով իրականացնել: Միայն ընտրությունների ժամանակ են կարողանում գործող իշխանություններին իրենց «բարձրակարգ ծառայությունը մատուցել»: Քանի որ նրանք լիովին տիրապետում են, թե որ շենքում քանի բնակիչ կա, քանիսն են ընտրող, որին ինչով պետք է համոզեն: Համաձայնեք, որ նրանք այս հարցում ուղղակի անփոխարինելի են:
Թեմային առավել մանրամասն անդրադարձել է լրագրող Սյունէ Համբարձումյանը: Հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: