Համատիրության աշխատակիցները ընկել են շենքերով և գումարներ են հավաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ՀՀ արդարադատության նախարարությունը քննարկում է համատիրությունները լուծարելու մասին որոշման նախագիծը, այդ ընթացքում համատիրության աշխատակիցները ընկել են շենքերով եւ գումարներ են հավաքում: «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչները եւ հետաքրքրվում են՝ համատիրության աշխատողներին վճարեն անհրաժեշտ գումարները, թե ոչ: «Ի՞նչ անենք, մուծե՞նք, թե՞ չմուծենք: Առանց այն էլ ոչինչ չեն անում, ավելորդ գումար ենք տալիս: Փորձում են արագ-արագ գումարները հավաքել»,- վրդովված նկատեց Աբովյանի 4-րդ միկրոշրջանի բնակիչներից մեկը:

Ավելին` համատիրության աշխատողները նրանց «համոզում են», որ համատիրությունները լուծարելու մասին տեղեկությունները միֆ են, եւ պարտադրում են գումարները վճարել: Բնակիչների պատմելով` համատիրության աշխատակիցները զգուշացնում են, որ առաջիկայում ծառայությունների գները բարձրանալու են: Սակայն ինչպես հայտնի է, որոշման նախագիծը դեռ քննարկման փուլում է, եւ մինչ այն շրջանառության մեջ դնելը համատիրությունները կշարունակեն աշխատել այնպես, ինչպես նախկինում, իսկ բնակիչները կկատարեն իրենց պարտավորությունները:




Լրահոս