Նոր փոփոխություն. ինչ է սպասվում համատիրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ներկայացրել է «Համատիրությունների մասին» եւ
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքներում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Պատգամավորն այս փոփոխություններով ցանկանում է ավելի թափանցիկ դարձնել հանատիրությունների աշխատանքը, ֆինանսական շարժը: Ըստ այդմ, փաթեթի ընդունումը նպատակ ունի համատիրությունների անդամների կողմից պարտադիր վճարների անկանխիկ եղանակով տվյալ համատիրության կողմից բացված հատուկ բանկային հաշվեհամարին փոխանցում կատարելու միջոցով ապահովել ողջ գործընթացի թափանցիկությունը, այն է՝ տեղեկատվության հասանելիության ապահովման իրավական հնարավորություն: Այսինքն՝ յուրաքանչյուր վճարում կկատարվի բանկով, եւ շարժը հասանելի կլինի:

Ն.Հ.




Լրահոս