Մարտի 2-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 2-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը եւ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը:

Թեման` Արմատական բարեփոխումներ աշխատանքային օրենսգրքում. փոփոխությունների հետ կապված մտահոգություններն ու աշխատաշուկայի արդի խնդիրները:

 «Անդրադարձ» մամուլի ակումբի հասցեն է` Նալբանդյան 7/1, «Ավիատրանս» հյուրանոցի հարեւանությամբմուտքը՝ Աբովյան փողոցից:

***

Մարտի 2-ին ժամը 12.30-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  (Իսահակյան 28. 3-րդ հարկ)  տեղի կունենա  երիտասարդ ճարտարապետներ՝ Դավիթ Ստեփանյանի, Դավիթ Պետրոսյանի, ուսանողներ՝ Արմինե Քթոյանի և Արեգ Ասրաբյանի ասուլիսը։
Թեման՝ «Հանրապետության Հրապարակի կերպարը աղճատվում է։ Երիտասարդ մասնագետները հորդորում են նորամուծություններով, խայտաբղետ ակցենտների նոր շարաններով, չկազմակերպված խայտաբղետության դրվագներով չնպաստել գործընթացի շարունակական բնույթին և մասնագիտական հիմնավորումներով առաջարկում են կասեցնել գործընթացը»։
***
Մարտի 2-ին ժամը 14.00-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  (Իսահակյան 28. 3-րդ հարկ)  տեղի  կունենա  «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի ասուլիսը։
Թեման՝ ««Սյունյաց երկիր» թերթի խմբագրության նկատմամբ մարզպետ Վահե Հակոբյանի ձեռնարկած ապօրինությունների վերջին դրսևորումները, դրանց պատճառները և հետևանքները։  Գործընթացը կասեցնելու խմբագրի ներկայիս և հետագա քայլերը»։
***

Մարտի 2-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ընդդեմ իրավական կամայականության հ/կ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: ԹԵՄԱ՝ ադրբեջանահայության հանդեպ 30 տարի առաջ իրականացված ոճրագործության իրավական գնահատականի հիմնախնդիրը: Դիտարկումներ Ղարաբաղյան գործընթացի ներկա փուլի վերաբերյալ:

Ժամը 12:00՝ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան հակամարտության հարցը՝ Բրյուսելում: Տարածաշրջանային գործընթացներ և հնարավոր զարգացումներ:
***
Մարտի 2–ին՝  ժամը 11:00-ին,  «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն  Հանուն կայուն զարգացման կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը եւ Բնության համաշխարհային հիմնադրամ /WWF – Հայաստան/ բնապահպանական գծով պատասխանատու Արսեն Գասպարյանը:
ԹԵՄԱ    մարտի 3-ին նշվում է Վայրի բնության համաշխարհային օրը. Հայաստանում վայրի բնության կարգավիճակն ու խնդիրները, ժամանակակից մարտահրավերներն ու ռիսկերը:




Լրահոս