Առաջին անհրաժեշտության ապրանքների սպառումը նվազել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում առաջին անհրաժեշտության մի շարք սննդամթերքի արտադրության ու սպառման ծավալներն այս տարվա հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի արդյունքներով, նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներից հայտնի դարձավ, որ հունվարին հացի արտադրության ծավալները նվազել են 2.4 տոկոսով, իսկ աղի արտադրության ծավալները` 68.6 տոկոսով:

Ըստ տնտեսագետների` առաջին անհրաժեշտության ապրանքների սպառման նվազումը փաստում է մեկ բանի մասին՝ Հայաստանի բնակչությունը պակասում է: Բավական է միայն նշել, որ տարեկան երկրից հեռանում է 30-40 000 քաղաքացի, այնպես որ այս պատկերը միանգամայն սպասելի էր:




Լրահոս