Հերթական գրանտը. Արտեմ Ասատրյանն անցել է ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն անցել է ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելուն: Սա, թերեւս, այն պատճառով, որ ընտանիքներում բռնության կանխարգելման անվան տակ առաջիկայում սպասվում է դրամաշնորհների մեծ հոսք: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդպիսի խորհուրդ ստեղծելը բխում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության մասին» օրենքից:

Նախագծում ամրագրված է, որ այդ բնագավառում լիազորված մարմին է ճանաչվում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, որը պետք է որոշման ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում ներկայացնի խորհրդի անհատական կազմը: Բազմիցս է նշվել, թե ընտանեկան բռնության կանխարգելմանը վերաբերող աղմկահարույց նախագծի համար իշխանությունները մեծ գումարներ են ստացել եւ դեռ ստանալու են. գումարներն էլ, բնականաբար, հոսելու են Արտեմ Ասատրյանի եւ մյուս պաշտոնյաների գրպանները:




Լրահոս