ՄԵԾ, ԲԱՅՑ ՈՉ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆՎԵՐՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը մարտի 8-ի կապակցությամբ հարցում է կատարել հայտնի տղամարդկանց շրջանում` պարզելու, թե նրանք ինչ են նվիրում իրենց կանանց, դուստրերին եւ մայրերին տոնի կապակցությամբ: ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆ, դերասան -Կնոջս` Մելանիային, ես եւ որդիս որոշել ենք անակնկալ անել: Ամեն տարի երկուսով մտածում ենք` հիմա ի՞նչ հետաքրքիր բան անենք: Չնայած ես կնոջս ամեն օր էլ նվեր անում եմ: Կարեւոր չէ, թե ես նրան ոսկեղեն կամ ուրիշ նվեր եմ անում, կարեւորը մեջը սեր լինի: Ամենաթանկը, ինչ նա ստանում է ամեն առավոտ, դա համբույրն է: Նա էնպիսի մարդ է, ում համար կարեւոր են հոգեւոր բաները, ոչ շոշափելի:Ամենակարեւորը, որ մեր կանայք առողջ լինեն եւ մեր կողքին: Թող նրանց դեմքին միշտ ծիծաղ լինի, չտեսնենք նրանց հոգսերի տակ ծանրաբեռնված, միշտ ժպտան ու ցանկալի լինեն մեզ համար: Լինեն կանացի ու հմայիչ: ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ, դերասան-Երբեք չեմ նախատեսում որեւէ հատուկ նվեր անել Նելլիին, միշտ սպոնտան է ստացվում, ամեն ինչ պահի տակ եմ որոշում: Անցյալ տարի Նելլիին ժամացույց եմ նվիրել, հետո էլ խփեցի պատին ու ջարդեցի այդ ժամացույցը: Երկար պատմություն է, թե ինչու արեցի: Փոխարենը ես նրան կյանքս եմ նվիրել: Ամենից հաճախ մարտի 8-ին կնոջս օծանելիք եմ նվիրում, խորամանկորեն պարզում եմ, թե ինչ բույր է ուզում, որ գնածս հավանի: Եղել է, որ մոմեր եմ նվիրել:Ես երկու աղջիկ ել ունեմ, որոնց համար էլ պետք է նվերներ ընտրեմ, բայց նրանք դեռ չեն ասել. «Պա՛պ, էս ինչ բանն եմ ուզում»: Այս տարի ես կրկին բարդ խնդրի առաջ եմ կանգնած լինելու: Ոչ միայն մարտի 8-ին, այլեւ ողջ տարի մեր կանանց ու աղջիկներին մաղթում եմ գեղեցկություն, սեր, որ իրենք սիրեն իրենց ամբողջ էությամբ, լինեն իրենց ընտանիքների, տղամարդկանց, երեխաների ու հարազատների կողքին: Բոլոր տեսակի դժվարություններն ու աշխարհը կանանց ուսերին է: Դա մեծ պատրանք է, թե ողջ հոգսը տղամարդիկ են տանում:   ՍԵՐԳԵՅ ԴԱՆԻԵԼՅԱՆ, դերասան-Դե, ինչպես բոլոր տղամարդիկ, այնպես էլ ես ծաղիկներ եմ նվիրում, ուրիշ էլ ի՞նչ: Հա՛, մեկ էլ այդ օրվա ճաշը ես եմ եփելու, լվացքը ես եմ անելու: Նվերներ անելուց էլ միշտ թանկարժեք բաներ եմ նվիրում, կապ չունի մարտի 8 է, թե ուրիշ մի օր: Շոշափելի նվերներից բացի, մենք այդ ամբողջ օրը սեքս ենք անում: Դա վատ բան չի, հանգիստ գրե՛ք:Մտքիս բան չի գալիս, չգիտեմ` ինչ մաղթեմ մեր կանանց, դե մի բան կգրեք, էլի՛: Այսինքն` գիտեմ` ինչ կարելի է մաղթել: Թող այդ օրը բոլոր ամուսինները լավ սեքս անեն: ԱՐԱՄՈ, երգիչ-Այս տարի Էմմային անակնկալ-նվեր եմ մատուցելու, դրա մասին նա էլ չգիտի: Ձեզ էլ չեմ կարող ասել, բայց նվերը շատ մեծ է լինելու: Գումարի մասին չէ խոսքը, կարծում եմ` հասկանում եք, որ նվերի մեծությունը կապ չունի գումարի չափի հետ: Իմ նվերի մասին դուք կիմանաք քիչ ուշ:Ամեն մարտի 8-ին կինս գեղեցիկ ծաղկեփունջ է նվիր ստանալու` համեմված իմ սիրով: Ամենակարեւորը, որ կմաղթեմ կանանց, «կանացի երջանկություն» կոչվածն է:ՆԱՐԵԿ ԴՈՒՐՅԱՆ, դերասան-Քանի որ ես ապրում եմ Փարիզում, ասեմ, որ էնտեղ չկա մարտի 8: Էնտեղ կա մոր օրը, երբ ես իմ երեխաների հետ սեղան եմ պատրաստում մեր տանտիկնոջ համար: Բայց այդ օրերին կնոջս հետ մի գողտրիկ ու հաճելի տեղ ենք գնում:  Կինս հիմա Հայաստանում չէ, դրա համար էլ նվեր չի ստանա: Բայց մայրս կողքիս է, նրան ծաղկեփունջ եմ նվիրելու: Ուզում եմ, որ մեր կանայք, պահպանելով հայ կնոջ ավանդույթներն իրենց մեջ, լինեն ժամանակակից: Դժվար բան է մնալ հայ կին, բայց եւ լինել ժամանակակից: Այս ամենի մեջ կա նաեւ խոհեմություն, խոնարհություն եւ հավասարություն: Թող կանայք դուրս գան այդ խոհանոցային վիճակներից:ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս