15 միլիոն դրամը, «ՍԱՍ գրուպ»-ը և «Աշտարակ կաթ»-ը. հօգուտ ում «փակվեց թեման»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպ» ընկերության եւ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի միջեւ դատական քաշքշուկը մոտեցավ իր հանգուցալուծմանը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2017 թվականի մարտի 15-ին «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը դիմել է դատարան` պահանջելով, որ «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ին պարտադրվի վճարել ընկերության հասանելիք գումարը:

Ընդ որում, խոսքն ահռելի գումարի մասին է. պարտքը կազմում է 15 միլիոն 757 հազար 258 հազար դրամ: Դատավոր Հայարփի Զարգարյանը մեկ տարի քննելով այս գործը` մերժեց սնանկացած «Աշտարակ կաթ» ընկերության դիմումը: Ի դեպ, «Ժողովուրդ»-ն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ խանութներն «Աշտարակ կաթ» ընկերության առաքիչներին վճարել են ստացված ապրանքի դիմաց գումարը, վերջիններս էլ այն մուտքագրել են ընկերության դրամարկղ, բայց հետո խանութների դեմ սկսվել է հայցերի տեղատարափ, թե իբր մատակարարված ապրանքի դիմաց չեն վճարել:




Լրահոս