Մանկապղծության մեղադրանքով կալանավայրում գտնվող Սերոբ Տեր-Պողոսյանի պատվավոր նախագահության հարցը «Ռոտարի» մասոնական ակումբում առկախել են: Երեկ այս մասին «Ժողովուրդ»-ի թղթակցին տեղեկացրեց սոցիոլոգ, «Ռոտարի» երեւանյան ակումբի անդամ Ահարոն Ադիբեկյանը: Ըստ նրա` Տեր-Պողոսյանը Ախթալայում աշխատելու ժամանակ դուրս է եկել «Ռոտարի» ակումբի անդամությունից, քանի որ չէր հասցնում ժողովներին մասնակցել: Ինչ վերաբերում է պատվավոր նախագահությանը, ապա Ահարոն Ադիբեկյանը հայտարարեց. «Նրա պատվավոր անդամ լինելը դեռ դադարեցված է, մինչեւ գործը վերջնական ընթացք ունենա: Եթե մեղքը հաստատվի, մենք իրեն չենք ընտրի, եթե լինի զրպարտություն, նորից կընտրենք: Այսինքն` ոտներս կախ ենք արել»: Մի խոսքով, Հայաստանի մասոններն էլ են սպասում իրավապահների գործունեության վերջնարդյունքին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ