ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մի բան եմ ուզում, որ ճշտեք մեր գյուղնախարարությունից, իրենք ի՞նչ են անում  բույսերի պաշտպանության համար, ինչ-որ բան արվո՞ւմ է, որ մեր ունեցած-չունեցածը չկորցնենք: ԱՐՏԱՎԱԶԴ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ, 56 տարեկան, Սյունիքի մարզՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագրի համար ՀՀ պետբյուջեն 2009 թվականաին տրամադրել է 169.9 մլն դրամ, 2010 թվականաին` 68.6 մլն դրամ: Այդ ծրագրի նպատակն է հանրապետությունում իրականացնել գյուղատնտեսական մշակաբույսերի զանգվածային տարածված եւ առավել վնասակար օրգանիզմների դեմ բույսերի պաշտպանության միջոցառումներ: Ծրագիրն իրականացվել է 3 բաղադրիչով:1.Պայքար մկնանման կրծողների դեմ. այս բաղադրիչով իրականացվել է գյուղական համայնքների մկնասպան քիմիական միջոցի անհատույց տրամադրում` գյուղացիական տնտեսությունների միջոցներով մկնանման կրծողների դեմ պայքար կազմակերպելու նպատակով, ինչպես նաեւ կենտրոնացված պայքար տրակտորային ցրիչներով: 2.Պայքար մորեխների դեմ. ծառայությունն իրականացվել է գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններում, խոտհարքներում, արոտներում եւ այլ հողատարածքներում: 3. Պայքար անտառի վնասակար օրգանիզմների դեմ. այս բաղադրիչներով հանրապետության անտառային տարածքներում իրականացվել է պայքար կենտրոնացված ծառայությունների ավիացիայի միջոցով: ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հիմա տեսա՞ք, թե գյուղնախարարությունը ինչքան աշխատանքներ է կատարել տարբեր կրծողների, անտառը վնասողների եւ մորեխների դեմ: 60-170 մլն դրամանոց պայքար է ծավալվել: Այնպես որ գյուղացիները որեւէ խնդիր չունեն այլեւս. «Սերգո ջան»-ը գյուղացիների թիկունքում է:




Լրահոս