ԱՎԵԼԻ ԳԵՂԵՑԻԿ 40-ՈՒՄ, ՔԱՆ 20-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլիվուդյան աստղերը քանի գնում,այնքան գեղեցկանում են. տարիները նրանց արտաքինի վրա միայն դրական ազդեցություն են թողնում: Գեղեցկացած աստղերի թվին են պատկանում Ջենիֆեր Լոպեսը, Նիկոլ Քիդմանը, Անջելինա Ջոլին…Դիտելով նրանց երիտասարդ տարիների լուսանկարները, համերգներն ու ֆիլմերը` ակնհայտ է դառնում, որ նրանք հիմա շատ ավելի շքեղ արտաքին ունեն, քան տարիներ առաջ:Օրինակ,  ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԸ, որն արդեն 42 տարեկան է եւ 2 երեխայի մայր, շատ տղամարդկանց համար սեքս-խորհրդանիշ է համարվում: Համեմատելով նրա երիտասարդ տարիների լուսանկարներն  այսօրվա նրա կերպարի հետ` պարզ է դառնում, որ Հոլիվուդի պլաստիկ վիրաբույժները, անհատական մարզիչներն ու ոճաբանները մեծ աշխատանք են կատարել ստանդարտ լատինաամերիկյան արտաքին ունեցող աղջկանից սեքս-խորհրդանիշ ստանալու համար: ԱՆՋԵԼԻՆԱ  ՋՈԼԻՆ միշտ տարբերվել է իր համարձակ էքսպերիմենտներով: Մեկ նա սեւահեր է, մեկ շիկահեր, եւ միշտ չէ, որ նրա փորձերը հաջող են եղել: Փառք այն ոճաբանին, որը խորհուրդ է տվել նրան շագանակագույն ներկել մազերը, մի քիչ ավելի էլէգանտ ոճ ընտրել եւ աչքերն ավելի ընդգծել: Հիմա Ջոլին հայտնի է ոչ միայն իր գեղեցիկ շուրթերով, այլեւ իր արտահայտիչ կատվի աչքերով: Հենց այս կերպարի շնորհիվ է, որ նա համարվում է մոլորակի ամենագեղեցիկ կանանցից մեկը: ՆԻԿՈԼ ՔԻԴՄԱՆԸ  այս տարի հունիսին կնշի իր 44-րդ տարեդարձը, բայց իր տարիքից շատ ավելի երիտասարդ է երեւում: Նա երկու երեխայի մայրիկ է, սակայն նրա արտաքինի մեջ դեռեւս միամիտ աղջկական մի բան կա. միգուցե դա նրա կարմրաշեկ մազերի պատճառով է կամ նրա մանկական ժպիտի: Բայց, ինչ խոսք, տարիները Նիկոլին ավելի նրբագեղ են դարձրել: Ինչպես դերասանուհին է անկեղծացել` բոտեկսն  իրեն ամենեւին էլ դուր չի եկել, ուստի  նա որոշել է այսուհետ ավելի բնական տեսք ունենալ:




Լրահոս