Խորհրդարանում ծնունդ էին նշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ երկու օր ուշացումով, «Ծառուկյան» խմբակցության մի քանի պատգամավորներ խորհրդարանում նշում էին ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի ծննդյան տարեդարձը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորի ծննդյան օրն ապրիլի 1-ին էր, եւ հաշվի առնելով այդ եւ նախօրեի ոչ աշխատանքային լինելը` պատգամավորները որոշել էին երեկ հաճելին համատեղել օգտակարի հետ եւ հենց խորհրդարանում աշխատելու հետ մեկտեղ շնորհավորել իրենց գործընկերոջը:

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նկատեց, որ հանձնաժողովների նիստերի ընդմիջումներին պատգամավորները շտապում էին Միքայել Մելքումյանի աշխատասենյակ, իսկ արդեն ծնունը նշելուց հետո անտեղից միասին դուրս էին գալիս, բնականաբար, մի քիչ գինովցած:




Լրահոս