ՖՈՏՈ. Արժանի պարգև Սերժ Սարգսյանի կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի հրամանագրով հայրենիքի սահմանների պաշտպանության գործին ցուցաբերած աջակցության համար արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Եսայանը պարգևատրվել է «Երախտագիտության» մեդալով:

Արմեն Եսայանը երկար տարիներ աշխատելով պետական տարբեր ոլորտներում, զբաղեցնելով պատասխանատու բարձրաստիճան պաշտոններ, պրոֆեսիոնալ բարձր պատրաստվածության, անձնական նվիրումի ու մարդկային նկարագրի շնորհիվ հայրենիքի ու պետության ծառայության գործում զգալի ավանդ է ներդրել՝ արժանանալով թե՛ պետական բարձրագույն պարգևների, թե՛ միջազգային տարբեր կազմակերպությունների ու հանրահայտ գիտական հաստատությունների գնահատականներին։

(Ա․ Եսայանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ

Արմեն Եսայանը անվանի բարերարներ, ՀՀ վաստակավոր բժիշկներ, Կառլեն և Սառա Եսայանների ընտանիքի կրտսեր զավակն է։
(Կառլեն և Սառա Եսայանների կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ

Եսայանների մեծանուն ընտանիքը Հայաստանում և Արցախում իրականացրել է բազում մեծարժեք բարեգործական ծրագրեր և 2018թ․ ընթացքում նախատեսել է իրականացնել մի շարք նոր բարեգործական ծրագրեր։

(Եսայանների ընտանիքի բարեգործական ծրագրերի վերաբերյալ կարող եք ծանոթանալ այստեղ

Արժանի պարգև Սերժ Սարգսյանի կողմից:




Լրահոս