ՎիվաՍել-ՄՏՍ կողմից Հայաստանում Mobile Connect, այդ թվում նաեւ՝ Mobile ID համակարգի ներդրման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ- ը մշտապես հետևում է հեռահաղորդակցության ոլորտի զարգացման միտումներին ու քայլեր կատարում՝
նորարարական լավագույն ու պահանջարկված լուծումները հայաստանյան շուկայում ներդնելու ուղղությամբ:
Մասնավորապես, սկսած 2017թ-ից, Ընկերությունը գործնական քայլեր է կատարում Հայաստանում բջջային
էլեկտրոնային ստորագրության համակարգը հասանելի դարձնելու ուղղությամբ՝ համագործակցելով
հեռահաղորդակցության ընկերությունները միավորող միջազգային GSMA կառույցի հետ, որին անդամակցում է
հեռահաղորդակցության 1200 ընկերություն:

Աշխատանքներն իրականացվում են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 25-ը մայիսի 2017թ. թիվ 572-Ն որոշումը:
Համագործակցության արդյունքում հնարավոր կդառնա Հայաստանում ներդնել բջջային էլեկտրոնային ստորագրության՝
համաշխարհային ասպարեզում առկա ամենանորարարական ու անվտանգ լուծումները՝ ապահովելով ՀՀ կառավարության
սահմանած, իչպես նաեւ միջազգային տեխնիկական պահանջներն ու անվտանգության նորմերը:
Բջջային կապի ոլորտում էլեկտրոնային ստորագրության համակարգի կիրառման հիմքում «Mobile Connect»
միջազգային ստանդարտն է՝ հավաստագրված GSMA կազմակերպության կողմից: Այն թույլ է տալիս իրականացնել
հաճախորդների ինքնության նույնականացում եւ վավերացում, տրամադրել տարատեսակ գործարքների հաստատման
թույլտվություն, ինչպես նաև՝ կիրառել բջջային էլեկտրոնային ստորագրություն:

Բջջային հեռախոսն ամենահարմարավետն եւ ամենաարագ միջոցն է՝ էլեկտրոնային ստորագրության համակարգից
օգտվելու համար՝ թե՛ անձնական PIN գաղտնաբառի կիրառմամբ գործողությունը հաստատելու, և թե՛ կենսաչափական
տվյալները օգտագործելու տեսանկյունից:
«Mobile Connect» ստանդարտի անվտանգության մակարդակը համապատասխանում է Եվրոպական միության (ԵՄ)
կողմից 2014 թ. հուլիսի 23-ին ընդունված՝ ներքին շուկայում էլեկտրոնային գործարքների էլեկտրոնային
նույնականացման և հավատարմագրման ծառայությունների վերաբերյալ՝ eIDAS թիվ 910/2014 կանոնակարգի
պահանջներին: Կանոնակարգը սահմանում է կանխատեսելի կարգավորվող միջավայր, որը հնարավորություն կտա
ապահովել անվտանգ և անխափան եռակողմ էլեկտրոնային փոխհարաբերություններ՝ ձեռնարկության, քաղաքացու և
համապատասխան պետական լիազոր մարմնի միջև:

Հարկ է նշել, որ «Mobile Connect»-ը պաշտպանված է վտանգավոր հաքերյան հարձակումներից, քանի որ դրա
վավերացուցիչը՝ SIM քարտում ներդրված «Applet Authenticator»-ը, օգտագործում է «Class 2 SMS»
համակարգը, որը կոդավորված է կամ էլ գործում է USSD հրահանգների հիման վրա, ու հետևաբար՝ անտեսանելի է
բջջային հեռախոսում առկա վնասակար ծրագրերի համար։ Ուղարկված ուղերձները նույնպես կոդավորված են, ինչի
արդյունքում հնարավոր է դառնում ապահովել կրկնակի կոդավորում: Այսպիսով, տեղի է ունենում ոչ թե «օդում»`
օպերատորի ցանցի միջոցով PIN-կոդի ուղարկում կամ փոխանակում, այլ բացառապես կոշտ կոդավորված
ստորագրության փոխանակում խիստ վավերացման միջոցով՝ անմիջապես հեռախոսից։
ՎիվաՍել-ՄՏՍ- ը նախատեսում է առաջիկա ամիսների ընթացքում ավարտին հասցնել էլեկտրոնային թվային
ստորագրության ներդրման ամբողջական փորձարկման և այլ համակարգերի հետ այն ինտեգրելու աշխատանքները:
Սա հնարավորություն կտա բոլոր բաժանորդներին տրամադրել նոր որակի ծառայություններ առավել մատչելի եղանակով՝
բջջային էլեկտրոնային խիստ նույնականացման և բջջային էլեկտրոնային ստորագրության մասով: Բջջային 2
էլեկտրոնային ստորագրության ներդրվող համակարգը Հայաստանի Հանրապետությունում գործող բջջային մյուս
օպերատորներին նույնպես թույլ կտա իրենց բաժանորդներին լիովին հասանելի դարձնել երկրում ներդրված էլեկտրոնային
ծառայությունների ամբողջական փաթեթը՝ փոխկապակցման միջոցով:
ՎիվաՍել-ՄՏՍ- ը կարևորում է համաշխարհայնորեն կիրառվող՝ արդի և անվտանգ համակարգերի տեղայնացումն ու
ներդրումը Հայաստանում՝ ի նպաստ բջջային կապի ծառայություններից օգտվող բաժանորդներին առավել հարմարավետ և
անվտանգ ծառայություններ մատուցելուն:

Բաժանորդներին առնչվող տվյալների անվտանգությունը երաշխավորելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը դեռևս
2015 թ. ներդրել է Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի ISO/IEC 27001:2013 միջազգային
ստանդարտը, որի պահանջներին համապատասխան ստանձնել է պարտավորություն ապահովելու բաժանորդների
անձնական տվյալների փաստաթղթային եւ էլեկտրոնային տեղեկատվական բոլոր ակտիվների, գաղտնիությունն ու
ամբողջականությունը:




Լրահոս