Եղանակային առանձնահատկություններով պայմանավորված մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները:
Թունաքիմիկատների օգտագործման հետևանքով առաջացող առողջական խնդիրներից` թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է.
հետևել թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների
վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա,
խորհուրդ չի տրվում գնել թունաքիմիկատներ, որոնց մակնշումը բացակայում է կամ գրված է Ձեզ համար
անհասկանալի լեզվով,
թունաքիմիկատով աղտոտված հագուստը լվանալ և պահել առօրյա հագուստից առանձին,
տեղադրել նախազգուշացնող ցուցանակներ՝ մարդկանց մուտքը թունաքիմիկատով մշակված տարածք
արգելելու նպատակով,
թունաքիմիկատները և հեղուկացիր սարքավորումները չի կարելի պահել պատահական վայրերում,
պետք է թունաքիմիկատները պահել սննդամթերքից հեռու, երեխաներին ոչ մատչելի վայրում,
չի կարելի թունաքիմիկատները պահել պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում՝
լիմոնադի շիշ և այլն,
խորհուրդ չի տրվում օգտագործել թունաքիմիկատներ, որոնք թույլատրված չեն մշակաբույսերի
պաշտպանության նպատակով օգտագործման համար,
պահպանել մշակումից հետո թունաքիմիկատի համար նախատեսված սպասման ժամկետը՝ դաշտ մտնելիս և
թունաքիմիկատով մշակցած մթերք օգտագործելիս,
թունաքիմիկատներով մշակումը ցանկալի չէ իրականացնել քամոտ, մառախլապատ եղանակին կամ քամու
հակառակ ուղղությամբ,
պատրաստել թունաքիմիկատի խառնուրդը լավ օդափոխվող տարածքում,
թունաքիմիկատի հետ աշխատելիս օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (հատուկ հագուստ,
դիմակ, ձեռնոց, ակնոց երկարաճիթ կոշիկներ),
չփչել հեղուկացրի խցանված ծայրադիրի մեջ,
օճառով լվանալ ձեռքերը և դեմքը թունաքիմիկատի օգտագործումից հետո՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը
կամ սանհանգույցից օգտվելը,
լվանալ աղտոտված մաշկը և հագուստը առատ ջրով և օճառով,
չօգտագործել թերություններ ունեցող սարքեր: