![](https://armlur.am/wp-content/uploads/2018/03/karen-karapetyan-AJ......jpg)
Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն իր երդման արարողությունից հետո հանդիպել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և սահմանված կարգի համաձայն ընդունել նրա հրաժարականը: Այսօրվանից մինչ նոր վարչապետի նշանակվելն ու կառավարության ձեւավորումը, վարչապետն ու նախարարները համարվում են ժամանակավոր պաշտոնակատարներ:
Հիշեցնենք, որ վարչապետի ընտրությունը տեղի կունենա ԱԺ հատուկ նիստում՝ ապրիլի 17-ին։ Իսկ դրանից հետո նա պետք է ձևավորի կառավարություն, ապա ներկայացնի իր ծրագիրը, որը ևս կրկին պետք է հաստատի խորհրդարանը: