Սիսիանի հիվանդանոցը նույնպես կլուծարվի, իսկ գույքը կամրացվի պաշտպանության նախարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած որոշման նախագծով կլուծարվի նաեւ Սիսիանի հիվանդանոց ՓԲԸ-ն: Իսկ տարածաշրջանի բնակչության բուժօգնությունն ու սպասարկումը կիրականացնի Զանգեզուրի կայազորային հոսպիտալը: Բանն այն է, որ հիվանդանոցը եւ հոսպիտալն առօրյա գործունեության ընթացքում հաճախ կրկնում են տարածաշրջանի բնակչության ստացիոնար բժշկական օգնության գործառույթները, երբեմն նաեւ խանգարելով մեկմեկու:

Ըստ ՊՆ-ի` հիվանդանոցի հաստիքների համալրումը բավականին մեծ խնդիրներ է առաջացնում, կապված հեռու տեղակայման ու ցածր վարձատրության հետ: Ի դեպ, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հիվանդանոցի գույքը կամրացվի պաշտպանության նախարարությանը, որն էլ իր հերթին այն կտրամադրի «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկին;




Լրահոս