ՓԱԿ ՈՒ ԲԱՑ ԿԱՐԱՊԵՏԻՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի նախորդ համարներից մեկում տպագրվել էին Ժողովրդական կուսակցության` Վանաձորի փակված գրասենյակի լուսանկարները, որտեղ կուսակցության ցուցանակն արդեն հանված էր, ապակու վրա գրված էր, որ տարածքը վաճառվում է, իսկ դուռն էլ ամրացված էր ճաղավանդակով: «Ժողովուրդ»-ը փորձեց այդ ամենի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ ԺԿ ղեկավար Տիգրան Կարապետյանից: Վերջինս ասաց. «Մեր գրասենյակը բաց է, ուրեմն, մենք տեղափոխել ենք մեր գրասենյակը: Ինքը հիմա ուրիշ տեղ ա գտնվում` Տիգրան Մեծ փողոցի վրա: Այնպես որ մեր գրասենյակը փակված չի»:




Լրահոս