ՏԻԳՐԱՆԸ` ԱԱԾ «ՎՏԱՆԳ»Երեկ մի խումբ արվեստագետներ` Հրաչյա Մաթեւոսյանը, Ռոբերտ Կարայանը, Տարիել Հակոբյանը, Սասուն Գրիգորյանը, Հակոբ Հակոբյանը, Նորայր Մուշեղյանը, դիմում են հղել Սերժ Սարգսյանին, Գորիկ Հակոբյանին եւ Աղվան Հովսեփյանին, որով դատապարտվում է իշխանությունների գործելաոճը: «Մենք համոզված ենք, որ որոշ չար ուժեր, շահադիտական նպատակներով Տիգրան Փոստանջյանի նկատմամբ որոգայթ ստեղծելով, կատարում են անբարո արարք, որով ավելի են սրում երկրում ստեղծված ներքաղաքական մթնոլորտը»,-ասված է դիմումում:ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ Է, ՔԱՆ ՀԱԱԳԱ-Ն ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը «Առաջին լրատվականի»-ին ասել է, որ Սերժ Սարգսյանը հիմա մտմտում է` գնա՞լ ընդդիմության հետ բանակցությունների, թե՞ ոչ: «Եթե գնում է քայլերի, ապա հասկանալի չէ իր տղայական կեցվածքը, թե իր հետ ուլտիմատումների լեզվով չպետք է խոսել: Բայց, մյուս կողմից, չանել Կոնգրեսի պահանջները, նշանակում է` պետք է երկրում այնքան լավացնի կյանքը, որ ժողովրդի ապագա ցասումն այդպես կանխվի»,-ասել է` ավելացնելով, որ եթե Սոչիում նրան պարտադվեր ինչ-որ բան հանձնել, ապա կփորձեր այստեղ իրավիճակը սրել: Մյուս կողմից էլ Սերժ Սարգսյանն այն վիճակում չէ, որ կարողանա ինչ-որ բան ստորագրել, ինչ-որ բան հանձնել: Մի բան, որ հասկացել է նաեւ աշխարհը: Երկրորդ տարբերակը` ստորագրելուց հետո դրա դեմ ընդվզողների նկատմամբ ուժ կիրառելը, ուղիղ ճանապարհ է դեպի ՀԱԱԳԱ: Դեռ մինչեւ կիրակի Արամ Կարապետյանը տպավորություն ուներ, որ նրանք կատարելու են ինչ-որ բան, սակայն հիմա ամեն ինչ մտել է փակուղի: Կոնգրեսի վիճակն էլ փակուղային է. եթե մինչեւ ամսի 17-ը որեւէ բան չի կատարվում, ապա երկու ճանապարհ ունի` կա՛մ պետք է ռադիկալ քայլերի գնա, կա՛մ մեկնաբանի, թե ինչու իր վերջնագիրը չկատարվեց: Իսկ թե Կոնգրեսն ինչ քայլերի կդիմի, պարզ կլինի հանրահավաքի օրը:ԾԱՂԻԿՆԵՐ, ԾԱՂԻԿՆԵՐ…Տիգրան Կարապետյանը սրտանց խոստացել է միահամուռ ջանքերով ստեղծել այնպիսի երկիր, որտեղ կանայք իսկապես կապրեն լիարժեք երջանիկ կյանքով: Լոռու թիվ 31 ընտրատարածքից ընտրված Կարեն Սարիբեկյանն էլ մարտի 8-ին, ի տարբերություն նախորդ տարիների, երբ մեկական վարդ էր նվիրում, այս տարի երկուական շամպուն ու մեկ դեզոդորանտ է նվիրել: Դե հա՛մ ԱԺ-ի ընտրություններն են մոտենում, հա՛մ էլ, ասում են, որ պատգամավորը «հոտավետ ու մաքրող» օճառային պարագաների ներկրմամբ է զբաղվում: ՀԱՅԿԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Մարտի 8-ը «Կանանց ռեսուրսային կենտրոնը» նշեց Հյուսիսային պողոտայից մինչեւ Հանրապետության հրապարակ երթով: Նախաձեռնված քայլարշավի նպատակն է կոտրել հասարակության մեջ «ֆեմինիզմի» մասին սխալ պատկերացումները: Եթե 2009թ. կենտրոնը կանանցից ամեն ամիս ստանում էր մոտ 5 զանգ, ապա 2010թ.` 28-30: Ստացված զանգերից 6-7-ը վերաբերում են սեռական բռնության դեպքերին: Մարզերից նույնպես շատ զանգեր են ստացվում:ԳՈՎԱՐԺԱՆ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրապետական օրհնությունն ու շնորհավորանքներն են բերվում կանանց տոնի` մարտի 8-ի առիթով «բոլոր ասպարեզներում իրենց գործունեությամբ ու գովարժան ձեռքբերումներով»:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ