«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն չնայած անցյալում Արսեն Վենգերի հետ վեճեր ունենալուն, շատ լավ է տրամադրված Վենգերի նկատմամբ, հայտնում է «Sky Sports»-ը:
«Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին դիմակայությունից հետո պորտուգալացին նշել է, որ ուզում է ֆրանսիացի մասնագետին տեսնել մեկ այլ ակումբում: «Ես իսկապես հույս ունեմ, որ նորից կխաղամ Վենգեր դեմ, ուզում եմ՝ դա տեղի ունենա: Գուցե ոչ Պրեմիեր լիգայում, ով գիտի, բայց ամեն դեպքում մեծ հանդիպում կլինի»,- նշել է պորտուգալացին:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանից հետո Արսեն Վենգերը կլքի «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնը: