ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես մեջտեղի մարդ եմ, իրիկունը պետք է տուն գնամ ու երեխաներիս բացատրեմ` ինչու եմ այս բանն արել. Ալիկ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե ոչ մի խնդիր չունի մարդկանց մեջ դուրս գալու համար:

«Ես էլ եմ իմ հարազատների, բարեկամների մոտ հաշվետու իմ արարքի համար: Ես իրիկունը պետք է տուն գնամ ու երեխաներիս բացատրեմ, թե ինչու եմ այս բանն արել: Ես այն քաղաքական գործիչը չեմ, որ ասեմ՝ քաղաքական նկատառումներով և այլն, բայց ես ընդդիմություն էլ չեմ, որ ասեմ՝ իմ ազգուտակիս վնասեն: Չգիտեմ` ինչ զրկանքներ, ես մեջտեղի մարդ եմ, ոչ վատ իմաստով, որ ամեն ինչ լինի, ինչպես և կարգն է, և օրենքներն են պահանջում, և կարևոր օրենքը՝ չգրված մարդկային օրենքը»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս