ՀՀԿ-ական պատգամավորներից շատերը վախից հանել են ԱԺ պետհամարանիշները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ական պատգամավորներից ոմանք անհարմար իրավիճակներից խուսափելու համար որոշել են իրենց մեքենաների վրայից հանել ԱԺ հատկացրած պետհամարանիշները` փոխարենը փակցնելով սովորական համարանիշներ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ականներից շատերը վախից են այդպես վարվել, որպեսզի հանկարծ ցուցարարներն իրենց նկատմամբ անցանկալի գործողությունների չդիմեն, հատկապես, երբ ՀՀԿ-ականները չքվեարկեցին ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին:

Մեզ հայտնի դարձավ, որ մասնավորապես իր մեքենայից ԱԺ-ի կողմից տրամադրված համարանիշը հանել է ԱԺ պատգամավոր Հարություն Կարապողոսյանը: Այդպես են վարվել նաեւ այն ՀՀԿ-ականները, որոնք Փաշինյանի դեմ ճղճիմ ելույթներ էին ունենում` այդպես հարուցելով բնակչության զայրույթը: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Կարապողոսյանին, սակայն պատգամավորը չցանկացավ պատասխանել որեւէ հարցի:




Լրահոս