Հարց քաղաքացիներից` ո՞վ իրավունք ունի ստանալ հատուկ կացության կարգավիճակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ո՞վ իրավունք ունի ստանալ հատուկ կացության կարգավիճակ: Ո՞ւմ է տրվում նման կարգավիճակ: Եվ խնդրում եմ ասեք, թե որքա՞ն ժամանակով է տրվում եւ երկարաձգվում հատուկ կացության կարգավիճակը:

Ստելլա Լեւոնյան (54 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հատուկ կացության կարգավիճակը տրվում է ազգությամբ հայ օտարերկրացիներին: Կարող է տրվել նաեւ ՀՀ-ում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացիների: Հատուկ կացության կարգավիճակը տրվում է տասը տարի ժամկետով: Այն կարող է տրվել մեկից ավելի անգամ:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նրանց, ում շնորհվում է հատուկ կացության կարգավիճակ, տրվում է ՀՀ հատուկ անձնագիր, որով կարելի է ազատ մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք եւ բնակվել այնտեղ առանց մուտքի վիզայի: Հայաստանի Հանրապետության տարածքում հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար իրավունքներ, ազատություններ եւ պարտականություններ` բացառությամբ ընտրական իրավունքի:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: 




Լրահոս