ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կան ազգեր, որոնց տղամարդիկ շատ կնամեծար են: Երբեմն գնում եմ Եվրոպա կամ Ռուսաստան եւ տեսնում, որ կնոջ նկատմամբ խանդաղատանք կա»:Հրանուշ Հակոբյան «Իրատես դե ֆակտո»Այո՛: Հրանուշ Հակոբյանը վերջապես խոստովանեց, թե ինչու է այդքան շատ սիրում պետության միջոցների հաշվին օտար, ամայի ճամփեքին շրջագայել: Սփյուռքի նախարարը, փաստորեն, շրջագայում է` գեղեցիկ սեռի նկատմամբ մյուս ազգերի վերաբերմունքը ճշտելու եւ տպավորություններն ամփոփելով` հայ տղամարդկանցից դժգոհելու նպատակով: Բայց ինչո՞ւ միայն Եվրոպա եւ Ռուսաստան: Հրանուշ Հակոբյանը, գլոբուսը պտտեցնելով եւ աչքերը փակելով, մատը կարող է ցանկացած կետի վրա դնել ու ավելի համոզվել, որ ինքն ամենուր եղել է: Վստահ ենք, որ տիկին Հակոբյանը ուսումնասիրել է այլ ազգերի նախարարներին եւ համոզվել, որ որեւէ նախարար այդքան չի շրջագայում` ոչինչ չանելով:




Լրահոս