Երևանի քաղաքապետարանը միանգամից 500 հատ կոնյակ է գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանը Երեւանի կոնյակի գործարանից միանգամից 500 հատ կոնյակ է գնել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ ամենի համար քաղաքային բյուջեից ծախսել է 11 մլն 850 հազար դրամ: Կոնյակները, պարզվում է, նախատեսված են «Էրեբունի-Երեւան» տոնակատարության համար: Տեխնիկական բնութագրում նշված է, որ քաղաքապետարանը պահանջում է, որ կոնյակը լինի «Էրեբունի-Երեւան-2800» հոբելյանական լոգոյով գրվածքով, ունենա 10 տարվա հնեցում:

Ի դեպ, նշենք, որ քաղաքապետարանը մեկ կոնյակը գնել է 23.700 դրամով։ Փաստորեն, մի երկրում, որտեղ ամեն երրորդ բնակիչը պաշտոնական տվյալներով աղքատ է, մայրաքաղաքի ղեկավար Տարոն Մարգարյանն իր հաճույքի համար շռայլ ծախսեր է անում՝ այդպես մսխելով համայնքի բյուջեն: Հատկանշական է, որ քաղաքապետարանի ճոխ գնումների մասին խոսելիս Մարգարյանը նախորդ տարի հայտարարել էր, թե «փորձում եմ բոլորիդ երեսը պարզ ճակատով պահել»: Միայն թե Տարոն Մարգարյանը ճիշտ կաներ` «երեսը պարզ ճակատով պահեր» առանց գումարները մսխելու: Բայց, դե, նրա պաշտոնավարմանը կարճ ժամանակ է մնացել:




Լրահոս