ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հարցն այն է, որ իշխանությունները վաղուց որոշել են, որ իրենք թույլ դիրքերից հանդես չեն գալու եւ չեն ցանկանում գնալ երկխոսության»:Լյուդմիլա Հարությունյան 1in.am Ահարոն Ադիբեկյանի կոլեգան վերջապես հասկացավ, թե ժողովուրդն ինչու չի սիրում իշխանություններին: Ընդ որում, տիկինը ճշտել է, որ այդ երկխոսությունը չի կայանում հենց իշխանությունների «բարի կամքի» բացակայության պատճառով: Իսկապես ոչինչ չի մնում անելու, քան եզրակացնել, որ Լ. Հարությունյանը հենց նոր է լեթարգիական քնից զարթնել ու տեղյակ չէ, թե 2008-ի հայտնի իրադարձություններից հետո իշխանությունն ինչպես էր խնդրելով երկխոսություն առաջարկում եւ ինչպես պատահեց, որ շատ չանցած` ժողովրդի սառը վերաբերմունքը սառը ցնցուղ լցրեց վարչախմբի անիրականանալի ծրագրի վրա:




Լրահոս